Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութով
Իրանը ձերբակալել է Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության երկու գործակալի, որոնց մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և անօդաչու սարքեր, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են 23 անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված սարքավորումներ, արձակման սարքեր, կառավարիչ, Nissan բեռնատար և ավելի քան 200 կգ պայթուցիկ նյութ։
Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները սկսվել են հունիսի 13-ի գիշերը: Այնուհետև իսրայելական կողմը սկսեց «Մարդիկ՝ ինչպես առյուծ» գործողությունը:
Առաջին հարձակումները իրականացվեցին Իրանի միջուկային օբյեկտների վրա: Թեհրանը պատասխանեց հարյուրավոր հրթիռներ արձակելով, որից հետո իսրայելական ինքնաթիռները շարունակեցին հարվածել Իրանի տարածքում գտնվող թիրախներին: