211652_close_icon
views-count409 դիտում article-date 14:18 01-04-2026

Իրանում գործակալ լինելու մեղադրանքով 65 մարդ է ձերբակալվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ կենտրոնական Մարկազի նահանգում ձերբակալվել է 65 մարդ, որոնք իրանական կողմի պնդմամբ «թշնամու գործակալներ և նրանց հետ համագործակցողներ են եղել, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վերջին օրերին և ամիսներին Իրանը ձերբակալել է բազմաթիվ մարդկանց, որոնք, ըստ նրա, տեղեկատվություն են տրամադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին կամ այլ կերպ վտանգել են ազգային անվտանգությունը։

Իրանական Tasnim գործակալությունը ապրիլի 1-ին հայտնել էր, որ հյուսիսի Բաբոլսեր քաղաքում առնվազն 4 պետական ծառայող է ձերբակալվել։ Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջ:

 

Նմանատիպ նյութեր