ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հանդիպումը Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Կատարվել է հիմնավոր կարծիքների փոխանակում միջազգային քաղաքականության և անվտանգության լայն շրջանակի հարցերի շուրջ։
Զրուցակիցները Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման հույս են հայտնել։
Կողմերը մանրամասն քննարկել են իրավիճակը Աֆղանստանում։ Քննարկվել է Տաջիկստան–Աֆղանստան սահմանի ամրապնդման հարցը և ՀԱՊԿ կողմից իրականացվող համապատասխան նպատակային միջպետական ծրագիրը։ Կողմերը նշել են ծրագրի չափազանց կարևոր նշանակությունը Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների և ՀԱՊԿ անդամ պետությունների համար։
Զրուցակիցները ընդգծել են նաև Տաջիկստանում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցի մշակման կարևորությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահին ՀԱՊԿ նախաձեռնություններին ակտիվ աջակցելու համար և երախտագիտություն է հայտնել երկրի ուժային կառույցների ղեկավարությանը՝ համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ցուցաբերած համակողմանի աջակցության համար, ինչպես նաև նշել է տաջիկ զինծառայողների բարձր մարտական պատրաստվածությունը։
Թաալաթբեկ Մասադիկովը տեղեկացրել է 2025 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահության ժամանակահատվածում կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին։ Նա նաև նշել է տարվա երկրորդ կեսին նախատեսված խոշորամասշտաբ համատեղ զորավարժությունների շարքը՝ «Անքակտելի եղբայրություն», «Փոխգործակցություն», ինչպես նաև հատուկ վարժանքներ՝ «Կոբալտ» և «Սկալա», և համատեղ գործողություններ՝ «Կանալ», «Վարձկան» և «Անօրինական»։
Գլխավոր քարտուղարը որպես համատեղ աշխատանքի հիմնական ուղղություններ առանձնացրել է նաև կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստումը՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի։