211652_close_icon
views-count1144 դիտում article-date 21:40 06-04-2026

Մենք բերում ենք փոփոխություն, գալու ենք և անցնենք աշխատանքի. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գրասենյակ է բացել։   

«Մեր գրասենյակների բացումը ունի նպատակ՝ գույքագրել տարածքների խնդիրները, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի իրավիճակը։ Մեր գրասենյակը դառնալու է միասնական հարթակ, որտեղ մարզի յուրաքանչյուր բնակիչ կարող է գալ, կիսվել իր հոգսերով, մտահոգություններով, առաջարկներով և նկատառումներով, որոնց հիման վրա մենք գործ ունենք անելու»,- գրասենյակի բացման ժամանակ իր ելույթում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Նա ընդգծել է՝ «Ուժեղ Հայաստանի» թիմն ուսումնասիրել է մարզի խնդիրները և ունի ասելիք ու անելիք.

«Այսօր Աշտարակում մարդիկ լրջագույն խնդիր ունեն հանրային տրանսպորտի հետ․ մարդկանց տեղաշարժը դարձել է օրախնդիր։ Կա նաև համայնքային լուսավորության լուրջ խնդիր։

Արագածոտնի մարզում այսօր խաղողագործությունը 50 %-ով պակասել է՝ ստուգված ցուցանիշներով։ Բերքատվությունը նվազել է 20 %-ով և, նախկինում լինելով առաջատարներից մեկը, այսօր այս մարզը 9 %-ով հետ է մնացել մյուսներից։

Այսօր Արագածոտնի մարզում հանցավորությունը եռակի աճել է։ Եթե 2018 թ․-ին գրանցվել էր մոտ 680 դեպք, ապա այսօր թիվը անցնում է 1800-ը։ 

Լրջագույն խնդիր է նաև համայնքային դպրոցների փակումը։ Արագածոտնի մարզում նախատեսվում է փակել 24 դպրոց, ինչի հետևանքով 808 աշակերտ և 509 ուսուցիչ ու աշխատակից մնալու են առանց դպրոցների։

Ի՞նչ է լինելու. երիտասարդ ընտանիքները գաղթելո՞ւ են քաղաքից, մարզից։ Արդյունքում կրկին ավելանալու է այսօրվա առանց այն էլ ծանր պատկերը՝ գործազրկության առումով։ Եվ հենց այս ամենը կանխարգելելու նպատակով գալիս է «Ուժեղ Հայաստանը» ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Մենք բերում ենք փոփոխություն։

Սամվել Կարապետյանը փորձ ունի,  տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։ 

Մենք գալիս ենք, որ անցնենք աշխատանքի, որ մարդիկ ունենան արժանապատիվ կյանք, ապրեն անվտանգ երկրում և ունենան ուժեղ Հայաստանում ուժեղ ապագա»,- ասել է Գոհար Մելոյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր