211652_close_icon
views-count1234 դիտում article-date 09:13 07-11-2026

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․

«Սիրելի քաղաքացիներ, այս պահին ունեմ շուրջ 500 նամակ, որ դեռ չեմ հասցրել կարդալ։ Որքան ինտենսիվ եմ պատասխանում նամակներին, այնքան ավելի շատանում են նամակները։

Խոսքը, հիշեցնեմ, այն նամակների մասին է, որ հասցեագրված են իմ էլ․ փոստերին, որոնք անձամբ եմ կարդում։

Ահա, վերոնշյալ պատճառներով նամակների արձագանքները կարող են սպասվածից էականորեն ուշանալ, մանավանդ որ առաջիկայում միջազգային այցերի շատ խիտ ժամանակացույց ունեմ»։

Սիրում եմ բոլորիդ։
 

Նմանատիպ նյութեր