211652_close_icon
views-count4036 դիտում article-date 22:24 21-10-2019

Արսեն Բաբայանի ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է. Գոհար Մելոյան

Հայաստանի Հանրապետությունում որեւէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/21/1138481/]ձերբակալությանը[/url]։ «Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի /պաշտոնեական կեղծիք/ 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Հայաստանի Հանրապետությունում որեւէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի, ինչը չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին։ Հետեւաբար՝ այս պահին Արսեն Բաբայանը ապօրինի զրկված է ազատությունից։ Ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է եւ հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ։ Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր