211652_close_icon
views-count1492 դիտում article-date 19:39 06-04-2026

Հույս ունենք, որ Գլխավոր դատախազը կմեղմի մեր ընկերոջ պատժամիջոցը․ Դավիթ Մինասյանի դասընկեր

Հույս ունենք, որ գլխավոր դատախազը, մարդասիրական բնույթ ունենալով, ավելի կմեղմի մեր ընկերոջ պատժամիջոցը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Մինասյանի դասընկերը։

Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները այսօրվա ակցիայի ժամանակ նամակ են հանձնել դատախազությանը, նրանց այնտեղից ասել են, որ 30 օրվա ընթացքում կուսումնասիրեն և կպատասխանեն։

Դասընկերներն ակնկալիք ունեն, որ Դավիթի առողջական վիճակից ելնելով` ավելի արագ կպատասխանեն նամակին, հակառակ դեպքում կշարունակեն իրենց ակցիաները։

Նմանատիպ նյութեր