1242 դիտում
15:53 15-07-2022
Եվրոպական հանձնաժողովը կմեղմի ՌԴ-ի դեմ կիրառվող որոշ պատժամիջոցներ. Reuters
Եվրոպական հանձնաժողովը ուրբաթ պատրաստվում է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը, որը ներառում է ռուսական ոսկու ներմուծման արգելքը եւ կճշտի սահմանափակիչ միջոցները, որպեսզի չխոչընդոտի պարենի արտահանմանը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նոր միջոցները համարվում են «համաձայնեցված փաթեթ», ասել է աղբյուրներից մեկը՝ այն անվանելով պատժամիջոցների «վեցուկես» հավաքածու նախորդ ռաունդի համեմատ, որը հարվածել էր ռուսական նավթին կամ ածխին։
Բայց որոշ միջոցներ կարող են լուրջ ազդեցություն թողնել տուժած ճյուղերի վրա։
Նախագծի փաթեթը, որը պահանջում է ԵՄ-ի կառավարության հավանությունը, ներառում է ԵՄ ռուսական ոսկու ներմուծման արգելքը, որը կկիրառվի նոր պատժամիջոցների ընդունման պահից։
Աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ այս միջոցը կանդրադառնա նաեւ երրորդ երկրներով ռուսական ոսկու ներմուծման վրա, բայց չի ճշտել, թե ինչպես է այն աշխատելու։
Աղբյուրի համաձայան՝ Բրյուսելը կխստացնի նաեւ գոյություն ունեցող միջոցները՝ նոր սահմանափակումներ մտցնելով այն ապրանքների ներմուծման վրա, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ներառյալ քիմիկատները եւ տեխնիկան։
Հանձնաժողովը նաեւ որոշ փոփոխություններ կմտցնի գոյություն ունեցող պատժամիջոցներում, որպեսզի համոզվի, որ դրանք չեն ազդի Ռուսաստանից սննդամթերքի եւ հացահատիկի արտահանման վրա, ասել են ԵՄ-ի երեք ներկայացուցիչներ։
Աֆրիկյան երկրները հայտարարել են, որ ԵՄ-ի պատժամիջոցները նպաստել են շարունակվող պարենային ճգնաժամին։
ԵՄ-ը երկար ժամանակ ժխտում էր, որ իր պատժամիջոցներն ազդել են սննդամթերքի առեւտրի վրա։ Գոյություն ունեցող միջոցների ճշտումը նախատեսված է այն բանի համար, որպեսզի կանոնները սխալ չմեկնաբանվեն առեւտրականների կողմից, ասել է պաշտոնյկաներից մեկը՝ նշելով, որ ռուսական նավերի՝ ԵՄ նավահանգիստներ հասանելիության արգելքը փոխվել է, որպեսզի խուսափեն խառնաշփոթից։
Այս միջոցին համապատասխան՝ ռուսական նավերին արդեն թույլատրվել է մտնել ԵՄ-ի նավահանգիստներ, եթե նրանք պարեն կամ դեղորայք են տանում։
Բայց որոշ թրեյդերներ փաստորեն արգելել են սննդամթերքի առեւտուրը, որոնք արտահանվում են ռուսական նավահանգիստներից, եւ որոնք անուղղակիորեն պատկանում են ռուսական պետական ընկերություններին, որոնք գտնվում են ԵՄ-ի պատժամիջոցների տակ։ Այս քայլը կճշտի, որ այդ նավահանգիստները կազատվեն պատժամիջոցներից, ասել է աղբյուրը։
Սպասվում է, որ ԵՄ-ի պատվիրակները կքննարկեն նոր փաթեթը հաջորդ շաբաթ՝ մինչեւ ամառային արձակուրդներ վերջնական որոշում կայացնելու համար։

Նմանատիպ նյութեր
888 դիտում
09:37 02-06-2020
Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցության վերականգնումը կմեղմի սոցիալական ճգնաժամը. «Ժամանակ»
3980 դիտում
15:57 31-05-2017
Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ կիրառվող մի շարք պատժամիջոցներ
5073 դիտում
16:05 17-03-2018
Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ. Reuters
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում