Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր
Մեր ակնկալիքը հետևյալն է՝ միջազգային հանրությունը ուշադիր լինի ու տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի շրջանակներում ասել է Դավիթ Մինասյանի դասընկերներից մեկը՝ Հենրի Էլբակյանը:
«Մենք հավաքվել ենք մեկ պահանջով՝ Դավիթին տնային կալանք տալու և նրա ազատության հետ կապված որոշման փոփոխության համար: Հավաքվելով փորձում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր դասընկերների հետ և ակնկալում ենք, որ հանրության միջոցով ինչ-որ գործողություններ տեղի կունենան գործի շուրջ: Նա շատ դաստիարակված ու կրթված է, ոչ կռվարար, այդպիսի պահվածք երբեք չի դրսևորել:
Մեր ակցիաները տևելու են այնքան, մինչև այդ կալանքը փոխվի, կամ՝ գոնե տնային կալանք տրվի: Նա կարող էր հիմա գտնվել մեր հետ, պատրաստվել ու տոնել Վերջին Զանգը: Նամակներ ենք ուղղել ՄԱԿ-ին այն հույսով, որ ուշադրություն դարձնեն երիտասարդների հանդեպ տեղի ունեցողին ու իրավունքների ոտնահարմանը»,- նշել է նա:
Անդրադառնալով Միքայլի դպրոց հաճախելուն՝ դասընկերը շեշտել է, որ Միքայելի առողջական վիճակի մասին իրենք տեղեկություն չունեն, նաև չգիտեն՝ դպրոց հաճախելու է, թե ոչ: