Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Մովսես գյուղի սկզբնամասում քարաթափման հետևանքով ժայռաբեկորը հարվածել է ճանապարհին կայանված «ՎԱԶ 2107»-ին․ ավտոմեքենան հայտնվել է ձորում՝ բախվելով ծառերի ու քարերի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Մովսես գյուղի սկզբնամասում քարաթափման հետևանքով ժայռաբեկորը հարվածել է ճանապարհին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ձորում՝ բախվելով ծառերի ու քարերի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտին ազատել են քարերից և սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի և դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Խաչատրյանը և Ռուբիկ Իսախանյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։