211652_close_icon

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3115 դիտում article-date 20:05 13-02-2026
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արարատ Բ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Սևակ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արայիկ Գալստյանն ու Արմինե Ալեքսանյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+

Նմանատիպ նյութեր