slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն միայն լավագույնները. Արմեն Աշոտյան
211652_close_icon

Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն միայն լավագույնները. Արմեն Աշոտյան

views-count1347 դիտում article-date 14:00 08-05-2014
Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ հավակնորդների քննությունների հերթական փուլը: Քննության մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակիցներին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ քննությունները կանցնեն արդար, օբյեկտիվ, և հավակնորդների ցանկացած բողոք հաձնաժողովը մանրամասն կքննարկի: Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշել է, որ այս տարիների ընթացքում հազարից ավելի հավակնորդներ հաջողությամբ հանձել են վերոնշյալ քննությունները` չնայած մեծ է եղել նաև անբավարար ստացածների թիվը: <Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավակնորդների 20- տոկոսից ավելին չի հաղթահարել կամ բանավոր կամ գրավոր փուլը: Օբյեկտիվիության առումով լուրջ դժգոհություններ չեն եղել, արդարության հետ կապված որևէ խնդիր չի եղել: Եթե հավակնորդը բողոքարկում է արդյունքները, հանձնաժողովը նրա հետ միասին վերլուծում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր փուլը ձայնագրվում է, և այն շատ հեշտ է կարելի է վերծանել: Ասեմ ավելին` եղել են դեպքեր, որ բողոքարկման դեպքում հանձնաժողովը վերանայել է իր որոշումը: Հանրապետության ողջ տարածքում մենք ունենք բազմաթիվ հավակնորդներ, որոնց մեծ մասն արդեն տնօրեն է աշխատում>,-նշել է նախարարը` հավելելով, որ նախարարությունը նախատեսում է բարդացնել վերոնշյալ քննությունները և ավելի խիստ պահանջներ դնել տնօրենների առջև: <Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն միայն լավագույնները>,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, թե այս տարիների ընթացքում քննությունների ոչ հաջող մասնակցության հետևանքով հանրապետության դպրոցներում 200-ից ավելի տնօրեններ փոխվել են: Նշենք, որ հավաստագրման քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր /թեսթային/ և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրեն։ Հայտագրված 130 հավակնորդից քննական առաջին օրը մասնակցել են 26-ը

Նմանատիպ նյութեր