211652_close_icon
views-count259 դիտում article-date 22:48 01-04-2026

Վազգենը լավ է, ամուր․ փաստաբանը տեսակցել է քաղբանտարկյալին

 Փաստաբան Արսեն Բաբայանը այցեցլել է քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին․

«Քիչ առաջ ավարտեցի Վազգեն Սաղաթելյանի հետ տեսակցությունը: Վաղվա նիստին պատրաստվեցինք:

Վազգենը լավ է, ամուր և առողջ: Ջերմ ողջույններն եմ փոխանցում:

Հիշեցնեմ, որ վաղը, ապրիլի 2-ին ժամը 16:00-ին կայանալու է Վազգենի ու Նարեկի գործով դատական հերթական նիստը»։

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի-2»-ի գործ) դատալսումները (դատավոր՝ Մանվել Շահվերդյան) կայանալու են Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20):

Վազգեն Սաղաթելյանը 141 օր է՝ խոսքի համար ապօրինի կալանավորված է, Նարեկ Սամսոնյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը սահմանափակված է։

Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին քաղաքական հետապնդման են ենթարկում այն բանի համար, որ եթերում պատասխանել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորական արտահայտությանը։

Նմանատիպ նյութեր