211652_close_icon

Հրամանատարն ամուր է, վճռական, հավատում է արդարության վերականգնմանը. Պատգամավորները տեսակցել են Աշոտ Մինասյանին

views-count373 դիտում article-date 16:39 20-01-2026
ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Լևոն Քոչարյանի և Պետրոս Մեղրյանի հետ տեսակցեցինք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին, հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանելյանը։

«Հրամանատարն ամուր է, վճռական, հավատում է արդարության վերականգնմանը։ Եվ, իսկապես, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

Օրվա բռնապետական ռեժիմը կալանավորել է մի մարդու, որից Արցախում փախչում էր չեչեն գրոհայինների առաջնորդ, վարձկան ահաբեկիչ Շամիլ Բասաևը, որը հետո հայտարարում է, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելն անհնար էր։

Լեգենդար հրամանատարն իր տեսակով և՛ մտավորական է, և՛ մարտիկ։ Ռազմական գործողությունների դեպքում իր երկու որդիների հետ Մինասյանը մշտապես հայտնվում էր առաջնագծի ամենաթեժ կետերում։ Զենքով հայրենիքը պաշտպանող հրամանատարն անչափ զգացմունքային է․ այդ մասին են վկայում իր բանաստեղծությունները։

Աշոտ Մինասյանը Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդներից է, նրա կալանավորումը՝ անթույլատրելի»։

Նմանատիպ նյութեր