22433 դիտում
12:37 14-01-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. MAN մակնիշի բեռնատարի կցորդիչից մի քանի տոննա կշռող բետոնե պանելները թափվել և փակել են ճանապարհը՝ վնասելով մեկ այլ ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիայի» հարևանությամբ, MAN մակնիշի բեռնատարի կցորդիչի վրայից մի քանի տոննա կշռող 7 բետոնե սալիկները, դեռևս անհայտ հանգամանքներում, թափվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է Hyundai մակնիշի ավտոմեքենան, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)