211652_close_icon
views-count682 դիտում article-date 22:00 29-03-2026

ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են Սպահանի տեխնոլոգիական համալսարանին

Իրանի հարավում գտնվող Սպահանի տեխնոլոգիական համալսարանը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը, ինչը հակամարտության սկսվելուց ի վեր իրանական համալսարանի վրա կատարված երկրորդ հարձակումն է, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով համալսարանի պաշտոնյաներին։

«Մարտի 29-ին՝ մոտավորապես ժամը 14:00-ին, Սպահանի տեխնոլոգիական համալսարանը երկրորդ անգամ ենթարկվեց ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան ավիահարվածի», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարվածը ուղղված է եղել համալսարանի հետազոտական ​​լաբորատորիաներից մեկին, մի քանի շենք վնասվել է։

Գործալությունը հավելել է, որ համալսարանի չորս աշխատակից վիրավորվել է։

Նմանատիպ նյութեր