211652_close_icon
views-count2110 դիտում article-date 18:36 28-03-2026

25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համար

25 մլն դոլար` Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

1910 թվականին, Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ կառուցված կաթողիկոսական նստավայրի վերանորոգման մեկնարկը տրվեց մեկ դար անց՝ 2010 թվականին, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի շնորհիվ։

Մեծածավալ վերանորոգման աշխատանքները տևեցին 9 տարի։ 2019 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը։ 

Վեհարանը նվիրական է ոչ միայն որպես համայն հայության հոգևոր կենտրոնի գահանիստ։ Այստեղ են ապաստանել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված որբերն ու գաղթականները։ Այդ շրջանում այն ծառայել է նաև որպես զինվորական հիվանդանոց ու զինանոց:   

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, բռնագրավվում է նաև Վեհարանը: 1957 թվականին Վազգեն առաջին կաթողիկոսին հաջողվում է շենքը վերադարձնել եկեղեցուն և բարեկարգել։ Այդ շրջանից հետո Վեհարանի շենքը չէր նորոգվել։  

Սամվել Կարապետյանին, Հայոց Եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվում է «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը: Ի հիշատակ այս իրադարձության, բարերարին հանձնվում է նաև Վեհարանի թանգարանում ցուցադրվող Ոսկե Խաչի մանրակերտը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր