211652_close_icon
views-count2860 դիտում article-date 09:41 28-03-2026

Օրենքն արգելում է այս խնդրանքը բավարարել, բայց ահա այսպիսի սիրուն նամակ եմ ստացել․ Փաշինյան

Ափսոս, ընտրական այս փուլում օրենքն արգելում է այս խնդրանքը բավարարել, բայց ահա այսպիսի սիրուն նամակ եմ ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Նիկոլ Փաշինյան, բարև Ձեզ. ես մի մեծ խնդրանքով եմ Ձեզ դիմում և մեեեծ հույսով ու հավատով լցծած, որ այն կարժանանա ձեր ուշադրությանը և անպատասխան չի մնա: Իմ եղբայրը տարիներ շարունակ երազում է պուդել ցեղատեսակի փոքրիկ շնիկ ունենալ, և ես չեմ կարողամում իրականացնել իր երազանքը, եթե հնարավոր է՝ խնդրում եմ Ձեզ դուք ի կատար ածեք իր երազանքը։
 
Թող նա հավատա, որ հրաշքներ լինում են կյանքում»,-նշվում է Փաշինյանի հրապարակած նամակում:
 
Վարչապետը նաև մի քանի այլ նամակներ է հրապարակել, նշելով որ դրանց թիվը 1117 է․ «Նաեւ այսպիսի սիրուն նամակ․ Բարև Ձեզ պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը դիտարկելու ինձ հերթական կոչում (գեներալ-մայոր) շնորհելու խնդրանքը։ Կոչումով գնդապետ եմ։ Կանխավ շնորհակալ եմ»։
 
Մեկ այլ նամակ․ «Հարգելի Պարոն Վարչապետ, Չեմ ուզում շատ գրել, պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել։ Ես իմ ամբողջ մանկությունը աղքատության մեջ եմ անցկացրել և հիմա տեսնում եմ, որ երեխաների համար շատ բան է արվում։ Ցավոք, այն ժամանակ այդպես չէր, քանի որ իշխանությունները կարիքավորներից գողանում և իրենց գրպանն էին դնում։
 
Մի խնդրանք ունեմ․ խնդրում եմ այնպես անել, որ դեռահասներն ու երիտասարդները ճիշտ ճանապարհով քայլեն։ Տեսնում եմ, որ ժամանակակից սոցցանցերը մեծ վնաս են հասցնում երիտասարդներին, և դա պետք է ավելի լավ վերահսկվի։ Եվ մեծ դաստիարակչական աշխատանք պետք է տարվի թե՛ դպրոցներում, թե՛ տանը՝ նաև ծնողների հետ։ Այս երեխաները երկրի ապագան են և ապագա հարկատուները  մեծահասակների համար։ Նրանք լավ դաստիարակության կարիք ունեն։ Շնորհակալություն ևս մեկ անգամ»։

Նմանատիպ նյութեր