211652_close_icon
views-count1291 դիտում article-date 21:50 27-03-2026

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին

Քիչ առաջ ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ երեկ խորհրդարանի դիմաց վեճի բռնված եւ նրան հայհոյած անձը՝ Միքայել Մարգարյանը։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է նրա որդին։

«Սպեցնազը եկել է մեր տուն, մոտ 15-20 մարդ ու տարել են հորս՝ քրոջս, տատիկիս ներկայությամբ։

Մենք չգիտենք՝ ուր են տարել»,– ասել է նա։

Ըստ ոստիկանության, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:

Նմանատիպ նյութեր