211652_close_icon
views-count340 դիտում article-date 19:00 27-03-2026

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականցվող աշխատանքները

Մարտի 27-ին Անդորրայում՝ Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահի՝ լեռնային օրակարգի հարցերով հատուկ բանագնաց Դինարա Կեմելովայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Քննարկվել է միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում լեռնային երկրների օրակարգերին առնչվող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես լեռնային երկիր, հետաքրքրված է լեռնային օրակարգի առաջմղմամբ և իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում այս տարի անցկացվելիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականցվող աշխատանքները և նախաձեռնությունները, ինչպես նաև ՀՀ տեսլականը դրա կազմակերպման հարցում:

Նմանատիպ նյութեր