211652_close_icon
views-count703 դիտում article-date 15:39 26-03-2026

Խոհարարական ցուցադրությամբ նշվել է ամերիկյան մսի մուտքը Հայաստան. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայ-ամերիկյան կապերը շարունակում են զարգանալ նաև գյուղատնտեսության ոլորտում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ 

«Ամերիկյան տավարի մսի առաջին առևտրային խմբաքանակը Հայաստանում է, և այդ առիթով ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շեֆ-խոհարարների, հյուրընկալության ու ռեստորանային ոլորտի մասնագետների հետ ներկա գտնվեց մսի կտրատման և գրիլի վրա մսային ուտեստների պատրաստման ցուցադրությանը, որտեղ բացահայտվեցին ամերիկյան տավարի մսի բարձր որակական ու բազմազան համային հատկանիշները։

Շնորհակալություն ենք հայտնում Միս արտահանողների ամերիկյան ֆեդերացիային և ԱՄՆ գյուղդեպատամենտին համի այս գեղեցիկ տոնը կազմակերպելու համար»,-նշում են դեսպանությունից։

Նմանատիպ նյութեր