211652_close_icon
views-count493 դիտում article-date 10:49 26-03-2026

Վլադիմիր Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունները դադարեցվել են։

Ինչպես նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ, հիմք է ընդունվել պատգամավորի հրաժարականի դիմումը։

Որոշումը կայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։

Նշենք, որ Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։

Նմանատիպ նյութեր