Խնդրելու ենք պարզաբանումներ․ Միրզոյանը՝ ԱԺ պատգամավորին ՌԴ մուտք գործելու արգելքի մասին
Մարտի 26-ից 27-ը ես պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը Աշխաբադում, միջխորհրդարանական երկխոսությանը, սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը, ես ուղևորվում էի դիվանագիտական անձնագրով։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Մարինա Ղազարյանը։
Նա դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասելով. «Ի՞նչ եք կարծում, Հայաստանի Հանրապետությանը պե՞տք է տրվի պարզաբանում։ Երկրորդը կիրառվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձի նկատմամբ սխալ քայլ։ Ես կատարում էի դիվանագիտական գործունեություն և մուտք չէի գործելու Ռուսաստանի տարածք, այլ տարանցիկ պետք է լիներ իմ չվերթը։ Եվ երրորդ հարցս. ի՞նչ պետք է Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկի այս պարագայում»։
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Անկեղծ ասած, ինձ տեղեկացրել են այդ դեպքի մասին, և մենք, բնականաբար, մանրամասները ձեզ հետ և ԱԺ աշխատակազմի հետ ճշտելուց հետո, անպայման կդիմենք ռուսական կողմին պաշտոնական դիվանագիտական խողովակներով՝ պարզաբանումներ հայցելով։
Եթե այդպիսին է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, նաև առաջարկելով փոխել այդ դիրքորոշումը, և այսքանով հարցը այս փուլում առնվազն պատասխանված եմ համարում։
Բայց ուզում եմ նաև առաջ անցնել և այսինքն ավելի լայն նայել հարցին։ Ցավոք սրտի առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք Ռուսաստանի Դաշնության այդ օղակի պաշտոնյաների կողմից Հայաստանի Հանրապետություն ներկայացնող պաշտոնյաների մուտքն արգելափակելու մասին։ Օրինակ, նաև այս պահին մտքիս գալիս է մեր տեղական ինքնակառավարման մարմիններից մեկի՝ Արթիկի համայնքապետի դեպքը։ Այսպիսի դեպքերն, իհարկե ցավալի են։ Հետո էլ, որ ասում ենք, որ Հայաստանի դեմ խառը կամ խառնածին կամ հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է նաև այդ պետությունից, տարակուսած նայում են մեզ, ասում են՝ ո՞նց կարելի է այդպիսի բան ասել։
Երբ խոսում ենք հիբրիդային գործողությունների մասին, պետք չի անպայման պատկերացնել երկրի բարձրագույն ղեկավարի կողմից համակարգվող կոնկրետ գործողություններ։ Ու՞մ համար գաղտնիք չի, ռուսական մեդիայից էլ ենք լսում, Հայաստանի Հանրապետության օրինական ընտրված կառավարության և վարչապետի հասցեին անհարիր արտահայտություններ, այս կամ այն օղակի տրամաչափի պաշտոնյաների կողմից։
Լավ չի սա Ռուսաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների համար, կխնդրենք նաև ճշգրտել դիրքորոշումը»։