211652_close_icon
views-count2320 դիտում article-date 20:42 24-03-2026

Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Իշխանությունները, հանգամանքների բերումով, հաճախ ստում կամ իրենց խոսքի տերը չեն լինում: Այդպես եղել է գրեթե բոլոր ժամանակներում: Սակայն, եզակի են դեպքերը, երբ իշխանությունն, իր սուտն ու տված խոստումը չկատարելը, պետական մակարդակով դարձնի բացահայտ ու անամոթ սովորույթ…

…Իր սուտն ու կեղծիքը, որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը, եթե ունի խղճի և մարդկային (հատուկ չեմ ասում՝ ազգային) արժանապատվության տարրական ընկալում, պարտավոր է ընտրել մեկ ճանապարհ, այն է՝ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, անգամ, եթե խաբված ժողովուրդը, նորից է պատրաստ խաբվել…

Հ.Գ.- Ասում են ժողովուրդն ամենաիմաստունն է… Բայց, ցավոք,շատ հաճախ նաև իմաստունն է խաբվում…»։

Նմանատիպ նյութեր