Սխալմունք ուրիշին գողի տեղ է դրել. «Իսկական» գողը որոնվում է
                        Ոստիկանություն զանգահարած տղամարդը հայտնում էր, որ թիվ 31 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր գրպանից 7000 դրամ են գողացել, ինքը գողին բռնել է և գտնվում են Մալաթիայի տոնավաճառում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Մալաթիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Ս.-ին:
Պարզվել է, որ գողությունը Վարդան Ս.-ն չի կատարել:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

