211652_close_icon
views-count274 դիտում article-date 23:00 23-03-2026

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին։

Հարվածները թիրախավորել են հարավային Հանին քաղաքը, հայտնել է Al Jazeera-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր գրոհում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտավ հարավային Լիբանան։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են հինգ օրով։

Նմանատիպ նյութեր