211652_close_icon
views-count4270 դիտում article-date 19:27 22-03-2026

Արմինե Մոսիյանից և նրա տղայից ներողություն եմ խնդրում. վարչապետը՝ մետրոյի միջադեպի մասին․ oragir.news

Ինչպես հայտնի է՝ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցականներն այսօր շրջայց են կատարել Երևանում:

Մետրոպոլիտենի վագոններից մեկում Ղարաբաղից տեղահանված քաղաքացու հետ ունեցած բանավեճին օրվա ամփոփման ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետը՝ Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում:

«Ես այդ թեմային առանց էմոցիաների արձագանքել չեմ կարող: Հիշեցի, որ Ազգային ժողովում էլ, հետո էլ ես առանց էմոցիաների չեմ կարողացել արձագանքել, բայց քիչ առաջ խոստացա, որ ավելի հանգիստ կխոսեմ թեմայի մասին:

Ես այդ կնոջից՝ Արմինե Մոսիյանից և նրա տղայից ներողություն եմ խնդրում»,- ասել է վարչապետն ու մանրամասնել այդ և օրվա ընթացքում տեղի ունեցած մյուս իրադարձությունները: 

Նմանատիպ նյութեր