211652_close_icon
views-count12664 դիտում article-date 15:49 04-12-2016

Խոսեպ Գվարդիոլան. Ներողություն եմ խնդրում միջադեպի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Չելսիից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/03/103055/]պարտությունից[/url] (1:3) անդրադարձել է խաղի վերջին րոպեներին տեղի ունեցած միջադեպին, երբ խաղադաշտից հեռացվեցին թիմի երկու խաղացող. Սերխիո Ագուերոն և Ֆերնանդինյոն: «Ցավում եմ, որ խաղը նման կերպ ավարտվեց, ինչի համար ներողություն եմ խնդրում: Չեմ կարծում, որ Ագուերոն Դավիդ Լուիզին միտումնավոր հարվածեց, երկու խաղացողներն էլ ուժեղ են: Հետո Ագուերոնին մոտեցավ Ֆերնանդինյոն` մրցակցից պաշտպանելու համար: Երբ նույն բանը Նոլիտոն արեց նախորդ խաղում, ապա կարմիր քարտ ստացավ և երեք խաղով որակազրկվեց: Ես չեմ խոսել Ֆերնանդինյոյի հետ միջադեպի մասին: Եթե այդ պահը տեսախցիկները արձանագրել են, ապա կտեսնենք, թե ինչ է եղել», ասել է Գվարդիոլան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր