211652_close_icon
views-count1174 դիտում article-date 19:15 22-03-2026

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Մարտի 22-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր