Մենք հաղթել ենք Իրանին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթել է Իրանին։
«Կարծում եմ՝ մենք հաղթել ենք։ Մենք շարքից հանել ենք նրանց նավատորմը, նրանց օդուժը, ոչնչացրել ենք նրանց հակաօդային պաշտպանությունը, ոչնչացրել ենք ամեն ինչ։ Ռազմական տեսանկյունից՝ մենք լիովին ազատորեն ենք շարժվում։ Նրանք պարզապես խանգարում են Հորմուզի նեղուցում նավագնացությանը»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Եվրոպան, Կորեան, Ճապոնիան և Չինաստանը ստիպված կլինեն մի փոքր միջամտել Հորմուզի նեղուցի բացման հարցում։
«Մենք չենք օգտագործում Հորմուզի նեղուցը. մեզ այն հարկավոր չէ»,- ասել է նա։
Հարցին, թե Իսրայելը պատրաստ կլինի՞ ավարտել պատերազմը, երբ ԱՄՆ-ն պատրաստ լինի, Թրամփը պատասխանել է․ «Կարծում եմ՝ այո։ Մենք երկուսս էլ նույն բանն ենք ուզում. մենք հաղթանակ ենք ուզում»։
«Ես չեմ ուզում զինադադար հայտարարել։ Զինադադար չես հայտարարում, երբ բառացիորեն ոչնչացնում ես մյուս կողմին»,- ասել է ԱՄՆ նախագահը։