211652_close_icon
views-count478 դիտում article-date 10:10 20-03-2026

Նարեկ Մկրտչյանը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է նախաձեռնությունների հնարավորությունը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 18-ին և 19-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Գաս Բիլիրակիսի, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Սեթ Մագազիների և Ջիմ Կոստայի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպումների ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնախմբի անդամներին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկարամյա աջակցության համար։

Քննարկվել են համագործակցության հետագա խորացման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

 

Նմանատիպ նյութեր