ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» եւ Հայաստանի միջեւ համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակին, ինչպես նաեւ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:
Միեւնույն ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ` Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագրին: