211652_close_icon
views-count3148 դիտում article-date 12:41 17-03-2026

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։

Խաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։

Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Նմանատիպ նյութեր