211652_close_icon
views-count475 դիտում article-date 12:00 13-03-2026

ՊԵԿ-ում կայացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Ուզբեկստանի Հանրապետության հարկային կոմիտեի նախագահների հանդիպում

Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Ուզբեկստանի Հանրապետության հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի հետ։
ՊԵԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում առաջավոր փորձի փոխանակման հեռանկարները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգի կիրառմանը, հսկիչ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների հետագծելիության համակարգի բաղկացուցիչ մասերին, ինչպես նաև հսկիչ դրամարկղային մեքենաների կամ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկություններին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր