56038 դիտում
13:26 22-06-2021
Մինչ Երևանի քաղաքապետը, Աջափնյակի թաղապետն ու Մաշտոցի ոստիկանապետը «ուղտի ականջում քնած են», Աջափնյակում՝ կանաչ գազոնների ու կանգառների վրա, գիշերվա ընթացքում տեղադրվում ու կառուցվում են ապօրինի կրպակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան, Բեկնազարյան, Էստոնական, Աբելյան, Ֆուչիկի փողոցների բնակիչներից ահազանգեր է ստանում, որ ինչ-որ անձինք կեսգիշերից անց նշված հատվածներում կանաչ գազոնների վրա գաղտագողի կամ կրպակներ են տեղադրում կամ կառուցում։ Անգամ աբսուրդը հասել է նրան, որ կրպակ են տեղադրել տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում։
Ահազանգողներն ասում էին. «Հետաքրքիր է, որտե՞ղ է Երևանի քաղաքապետը, վարչական շրջանի ղեկավարը, տարածքի ոստիկանապետը։ Մի՞թե այդ աստիճան կույր են, որ չեն տեսնում, թե ինչ անարխիա է տիրում։ Ո՞վ էր տեսել՝ կանաչ գազոնների, կանգառների բնակիչների լուսամուտների տակ գող կատվի նման էս ձևի կառույցներ տեղադրեն։ Էդ, որ քաղաքապետն իրեն ճղում էր, թե Երևանը մաքրվելու է նման զիզի-բիզի բաներից, բա հիմա ի՞նչ է մտածում։ Իսկ միգուցե նրա մոտ ճամպրուկային տրամադրությո՞ւն է։ Իսկ թաղապետն ու տարածքի ոստիկանությունը, չենք կարծում, թե տեղյակ չեն լինի այս անարխիային։ Ուզում ենք հավատալ, որ սրա վերջը կտան։ Նախկիններին էին մեղադրում կանաչ գազոններն ու կանգառներն ապականելու գործում, հիմա նախկիններին տվիք-անցաք։
Ստացվում է՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում։ Այս ամենից հետո հիշում ենք հայ մեծանուն գրող Համո Սահյանի հայտնի խոսքերը՝
«Փոխվել են տերերն ու դերերը,
Բայց նույն է երախը վիշապի,
Սրանք են այս երկրի տերերը,
Ես սրանց տիրոջ մերերը...»։
Բնակիչներն ասում էին նաև, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հալաբյան փողոցում տեղադրվել է 6, Մարգարյան փողոցում՝ 9, Բեկնազարյան, Էստոնական, Աբելյան փողոցներում՝ 1-ական, իսկ Ֆուչիկի փողոցում՝ 4 հատ կրպակներ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+