Իրանը նոր Գերագույն առաջնորդ է ընտրել՝ նրա ազգանունը եւս Խամենեին է
Իրանը նոր Գերագույն առաջնորդ է ընտրել՝ փոխարինելու հանգուցյալ Ալի Խամենեիին։ Նրա անունը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, սակայն նախնական տեղեկությունները ցույց են տալիս, որ նա կլինի Ալիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։
Իրանի փորձագետների ժողովի փոխնախագահ այաթոլլահ Հոսեյնի Բուշերը հայտարարել է ընտրության մասին։ Նա նշել է, որ նոր Գերագույն առաջնորդի վերաբերյալ վերջնական որոշումը կհրապարակվի շատ շուտով. «Փորձագետների ժողովը շուտով քարտուղարության միջոցով պաշտոնապես կներկայացնի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդի ընտրության և նշանակման գործընթացի վերաբերյալ վերջնական զեկույցը»։ Խորհրդի անդամներից մեկը նաև նշել է, որ նոր Գերագույն առաջնորդը կպահպանի Խամենեի անունը։
Մոջթաբա Խամենեին 56 տարեկան է։ Նա աստվածաբանություն է դասավանդել Ղոմի կրոնական կենտրոնում։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նա մեծ ազդեցություն է ունեցել հոր վրա և համարվում էր հավանական իրավահաջորդ։ Հաղորդվում է նաև, որ նա սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ. ենթադրաբար նա համակարգել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և երկրի աստվածաբանների միջև փոխգործակցությունը։