211652_close_icon
views-count2992 դիտում article-date 19:26 08-03-2026

Մի սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու շնորհավորանք. Նարեկ Կարապետյան

2-րդ դասարանում էի, Մայրության և գեղեցկության տոնին մեծ եղբայրս ու քույրս ծաղիկ էին նվիրել մայրիկիս:

Ես փոքր էի, փող ձեռքս դեռ չէին տալիս, չգիտեի` ինչ նվիրել Մայրիկիս:

Մի սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու շնորհավորանք:

Նկարչական տաղանդի բացակայության պատճառով նկարս դժվար էր անվանել գեղեցիկ։

Բայց Մայրիկս շաատ ուրախացավ, ու տարիներով պահում էր նվերս:

Շնորհավո՛ր Մայրության և Գեղեցկության տոնը, մեր մայրիկներ և քույրիկներ

Նմանատիպ նյութեր