100.000 ծաղիկ մնաց սահմանին, այս վիճակը շարունակվելու է. Նարեկ Կարապետյան
«100.000 ծաղիկ մնաց սահմանին, չեն վաճառվել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը փակել է հայկական ծաղիկների մուտքը»,- քարոզարշավի շրջանակում Էջմիածնում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ վաղն էլ, մուսն էլ նույն վիճակն է լինելու։
«Ջերմոցները կանգնում են, գյուղերում մարդիկ, որոնք հույս ունեին արտահանել, չեն կարողանալու։ Պատճառն այն է, մի անհաշվենկատ մարդ գնացել է աշխարհի թիվ մեկ մեծության երկրի առաջնորդի մոտ ու չի կարողացել ճիշտ պայմանավորվել»,- ասաց Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ առաջնորդը պետք է լինի մարդ, ով կպայմանավորվի աշխարհի հետ, փոքր քինախնդրությամբ չի փչացնի հարաբերությունները»։
«Նա կտրեց, մեր հայրենիքի եռամիսանությունից վերցրեց Արցախը, իրական Հայաստանով կտրում է Սփյուռքից, կտրում է տնտեսական մեր գործընկերներից, որոնց հետ հարաբերություններն ինքը չի կառուցել, այլ հայ գյուղացին իր աշխատանքով։ Նա գտել է իր գործընկերներին, արտադրել ու վաճառել»,- ասել է Սամվել Կարապետյանը
Մանրամասն՝ տեսանյութում