211652_close_icon
views-count4528 դիտում article-date 14:23 07-03-2026

Հայկո ջան, Հայաստանը քեզ նվիրե՞մ, նվիրում եմ. Փաշինյանը թալինցի Հայկոյին նվեր տվեց․ aravot.am

Աշտարակից հետո Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հաջորդ կանգառը Թալինն էր: Միասին թակեցին բնակիչների դռներ, մտան տներ, բարեւեցին, մտան խանութներ:

-Ի՞նչն է թանկացել, – բանջարանոց մտնելով՝ աշխատակիցներին հարցրեց Փաշինյանը:

-Նորմալ է,- պատասխանեց աշխատակիցը ու այդպես էլ հստակ չասաց թանկացումների մասին, դեռ մի բան էլ համոզեց՝ բաներ կան մի քիչ էլ իջել են:

Փաշինյանի մոտ բերեցին թալինցի փոքրիկ Հայկոյին՝ վարչապետին հաճոյանալով, թե երեխան վարչապետին էր ուզում տեսնել.

-Քեզ Հայաստանը նվիրե՞մ, Հայկո ջան: Հայաստան եմ նվիրում,  համաձա՞յն ես,-հարցրեց Փաշինյանն ու Հայկոյի կրծքավանդակին «Հայաստանը» փակցրեց: Թալինում մի երիտասարդ դիմեց օգնության համար՝ աջակցություն խնդրելով,  որ զրոյից կարողանա սկսել իր գործը:

Փաշինյանն էլ «ցրեց»՝ ասելով, որ ընտրական շրջան է, հիմա չեն կարող:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր