211652_close_icon
views-count988 դիտում article-date 18:40 01-03-2026

Սերբիայի դեսպանատունը Թեհրանում վնաuվել է, անձնակազմը տարհանվում է Բաքու. Վուչիչ

 Սերբիայի դեսպանատունը Թեհրանում վնասվել է, անձնակազմը տարհանվում է Բաքու։ Այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Հարվածներից մեկը ուղղված էր Բասիջի ավիաբազային։ Բեկորները վնասել են մեր դեսպանատունը։ Ինչ վերաբերում է Իրանում մեր մարդկանց, մեր անձնակազմը այսօր տարհանվելու է Ադրբեջանի ուղղությամբ», - նշել է նա և հավելել, որ Սերբիայի դեսպանը ժամանակավորապես կմեկնի Ադրբեջան, բայց հետո կվերադառնա Թեհրան։

Վուչիչը հավելել է, որ տարածաշրջանում Սերբիայի քաղաքացիների ամենամեծ թիվը գտնվում է ԱՄԷ-ում, որոնք կտարհանվեն առաջին իսկ հնարավորության դեպքում։

Նմանատիպ նյութեր