211652_close_icon

Սերբիայի ու Հունգարիայի միջև պատ չի կարող լինել և չի լինի. Ալեքսանդր Վուչիչ

views-count1261 դիտում article-date 14:29 20-06-2015
Ապօրինի փախստականների հոսքից խուսափելու նպատակով Հունգարիան Սերբիայից պատով բաժանելու վարչապետ Վիկտոր Օրբանի ծրագրերը Բելգրադում զայրույթ են առաջացրել: Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ զարմացած և ցնցված է նման որոշմամբ: «Սերբիայի ու Հունգարիայի միջև պատ չի կարող լինել և չի լինի», - ասել է Վուչիչը` խոստանալով հունգարացի գործընկերոջ հետ հարցը քննարկել հուլիսի 1-ի հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր