Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արտաշատի քաղաքապետի ներկայացրած շենքի կառուցումը սկսվել է 1994-ին և ավարտվել՝ 2004-ին․ այդ ընթացքում Ա․ Հովհաննիսյանը Արցախում էր՝ պաշտպանում էր հայրենիքը, որտեղ էլ վիրավորում է ստացել
Երեկ՝ փետրվարի 28-ին, ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արտաշատ և տեղում հանդիպումներ էր ունենում քաղաքացիների հետ։ Այդ ժամանակ Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը վարչապետին ներկայացրել է որոշ շինություններ և նշել, որ այդ շենքերից մեկը նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանինն է։
Կայծակնային արագությամբ լուրը տարածվել է համացանցում, և տպավորություն է ստեղծվել, թե այդ շենքը Ա․ Հովհաննիսյանը կառուցել է այն ժամանակ, երբ աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ շենքը Ա․ Հովհաննիսյանը սկսել է կառուցել 1994 թվականին, իսկ ավարտին է հասցվել 2004 թվականին։ Երբ շենքը կառուցվում էր 90-ականներին, Ա․ Հովհաննիսյանը չի մասնակցել շինարարությանը, քանի որ բազմաթիվ հայորդիների նման նա նույնպես մեկնել էր Արցախ՝ առաջնագիծ, և ամենաթեժ կետերում իր զինակից ընկերների հետ պաշտպանել է Արցախը, որտեղ էլ վիրավորվել է և բուժում ստանալուց հետո կրկին վերադարձել առաջնագիծ։
Տարիներ առաջ Երևանում տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ նույնպես Ա․ Հովհաննիսյանը հրազենային վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Իսկ 2004 թվականին կառուցված, Արտաշատի քաղաքապետի ներկայացրած՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող շենքում միայն վերջերս են սկսվել ներքին հարդարման աշխատանքներ։
Հետևաբար՝ երբ 1994 թվականին սկսվել է շենքի կառուցումը և 2004 թվականին այն ավարտվել է, Ա․ Հովհաննիսյանը ոչ միայն ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ չէր ու գեներալ-մայոր չէր, այլ վիրավոր վիճակում իր զինակից ընկերների հետ պաշտպանում էր հայրենիքը։ Իսկ Արտաշատի ներկայիս քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը, հնարավոր է, չի իմացել այդ մասին և իր անզգույշ հայտարարությամբ մոլորության մեջ է գցել մարդկանց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է Ա․ Հովհաննիսյանը բժշկական հետազոտման նպատակով գտնվում է արտերկրում, իսկ պատճառը պատերազմի տարիներին ստացած վիրավորումն է, քանի որ նրա մարմնի մեջ դեռ կան բեկորներ («ասկոլկաներ»)։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։