Իրանը որոշել է Թրամփին ներդրումներ առաջարկել իր նավթագազային ոլորտում՝ խաղաղության դիմաց
Դոնալդ Թրամփին սիրաշահելու համար շատ երկրներ նրան միլիարդավոր դոլարների ներդրումներ և շահավետ գործարքներ են խոստանում։ Անգամ երդվյալ թշնամին՝ Իրանը, որին Թրամփը սպառնում է պատերազմով, որոշել է գնալ նույն ճանապարհով։ Որպեսզի համոզեն ԱՄՆ նախագահին համաձայնել միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին և խուսափել պատերազմից, Իսլամական Հանրապետության իշխանությունները ցանկանում են նրան ֆինանսական խթաններ առաջարկել, ներառյալ երկրի նավթագազային ոլորտի ներդրումները, news.am-ի փոխանցմամբ, գրում է Financial Times-ը։
Նրանց գաղափարներին ծանոթ անձը դա նկարագրել է որպես «կոմերցիոն ոսկե հանք», որը Թեհրանը կառաջարկի Թրամփին՝ հղում անելով ֆինանսական օգուտ խոստացող գործարքներ կնքելու նրա սիրուն։ Ներդրումային գաղափարները «հատուկ ձևակերպված են Թրամփի համար՝ խոստանալով խոշոր տնտեսական օգուտներ նավթի և գազի, օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների, կարևոր միներալների և նմանատիպ այլ ոլորտներում», պարզաբանել է FT-ի աղբյուրը։
Քննարկվել են Իրանի նավթագազային արդյունաբերության մեջ ԱՄՆ-ի ներդրումները, սակայն Վաշինգտոնին պաշտոնական առաջարկ դեռ չի արվել, հայտնել է իրավիճակին ծանոթ մեկ այլ անձ։ Ըստ նրա՝ Թեհրանում որպես օրինակ դիտարկել են Վենեսուելայի իրավիճակը, որտեղ Թրամփը, ձերբակալելով դիկտատոր Նիկոլաս Մադուրոյին, նվազեցրել է լարվածության աստիճանը՝ նպատակ ունենալով ամերիկյան ընկերությունների համար նավթային պայմանագրեր ձեռք բերել։
Իրանից որևէ կոմերցիոն առաջարկ ԱՄՆ-ը դեռևս չի ստացել, Financial Times-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա։ «Այդ հարցը երբևէ չի քննարկվել։ Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ Իրանը չի կարող տիրապետել միջուկային զենքի կամ դրա ստեղծման հնարավորությանը», - հավելել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հինգշաբթի օրը Ժնևում կանցկացնի բանակցությունների հերթական փուլը Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Թրամփը, որը Մերձավոր Արևելքում հավաքել է ամենախոշոր ռազմական խմբավորումը 2003 թվականին ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումից ի վեր, անցյալ շաբաթ զգուշացրել է Թեհրանին, որ «առավելագույնը» 15 օր ունեն՝ համաձայնության հասնելու համար, այլապես «վատ բաներ տեղի կունենան»։