211652_close_icon

Գերմանական խոշոր նավթագազային ընկերությունը կարող է Իրանում գործունեություն ծավալել

views-count1008 դիտում article-date 10:24 25-05-2015
Գերմանական RWE ընկերությունը չի բացառել Իրանում պատժամիջոցների վերացումից հետո գործունեություն ծավալելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Մյուլլերը: Վերջինս նշել է, որ ընկերությունը շատ ուշադիր հետևում է Իրան-վեցյակ բանակցությունների ընթացքին, սակայն խուսափում է առայժմ որևէ հայտարարություններ անելուց: Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցությունները մինչ օրս շարունակվում են: Համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը պետք է պատրաստ լինի մինչև այս տարվա հունիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր