Ամերիկյան Exxon South Caspian նավթագազային ընկերությունը հեռանում է Ադրբեջանից
Ամերիկյան Exxon South Caspian նավթային-գազային ընկերությունը փակել է Ադրբեջանում իրչմասնաճյուղը: Այդ մասին հայտնել է Vergiler թերթը:
Ընկերությունը Ադրբեջանում էր 1999 թվականից և ձեռք էր բերել Արազ-Ալով-Շարղ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը: Նավթի հանքավայրը գտնվում է Բաքվից 180 կմ հեռավորության վրա՝ Կասպից ծովում: Ընկերության գործընկերներն էին British Petrolium-ը (15%), նորվեգական Statoil-ը (15%), թուրքական TPAO-ն (10%), կանադական Alberta Energy-ն (5%) և Ադրբեջանի պետական նավթային-գազային SOCAR ընկերությունը (40%):
Տվյալ ժամանակահատվածում նախագծում ներդրումները գնահատվում էին 4 մլրդ դոլար: նախագիծը սառեցված է այնքան ժամանակ, մինչև որ կլուծվի Ադրբեջանի ու Իրանի միջև Կասպից ծովի կարգավիճակը: