211652_close_icon

Տիգրան Աբրահամյանը կալանավայրերում պահվող քաղբանտարկյալներին է տեսակցել

views-count412 դիտում article-date 20:15 25-02-2026
 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քաղբանտարկյալներ Աշոտ Երկաթին՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, ինչպես նաև Վահագն Չախալյանին է տեսակցել.

«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։

Աշոտ Մինասյանի՝ բանտում գրվող և հրապարակվող նյութերը տեղեկատվական, վերլուծական և ինտելեկտուալ քաղցը հագեցնող գրվածքներ են, որտեղ մարդն առնչվում է ինքն իր հետ՝  նախկինի ու ներկայի, հաղթողի և պարտվողի, ուժեղի և թույլի մշտական պայքարում։ Այդ ամենը պրոյեկտված է ներքաղաքական «սոուսում»՝ իր բոլոր գույներով։

Չախալյանի մասով իշխանությունն ընդգծված քինախնդիր է՝ բանտային պայմաններ, խիստ սահմանափակումներ և մշտական լարվածություն։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր