211652_close_icon

Ադրբեջանական բենզինը շատ արագ սպառվում է, պետք է շատ բերենք, որ գինը իջնի ներքև. Գևորգ Պապոյան

views-count259 դիտում article-date 16:54 25-02-2026
Ադրբեջանական բենզինը հենց գալիս է 430 դրամով, շատ արագ սպառվում է, ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում, հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար այն մյուս բենզինը նորից թանկանում է։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նորից բենզինը թանկանում է։

«Դրանից հետևությունն այն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ միշտ շատ լինի էժան գնով բենզին մեր ժողովրդի համար։ Ինչքան շատ բերեն, այնքան գները կիջնի ներքև, և դա շատ տրամաբանական է։ Մինչև այդ ապրանքի մուտքը Հայաստան, ես ռեգուլյար բենզին տեսել եմ 500–520 դրամով։ Հիմա, եթե անգամ 445 դրամ է բենզինը, բայց առաջ 500 դրամ էր, տարբերությունը էլի 55 դրամ է։   520 դրամ էլ է եղել, տարբերությունը  եղավ 75 դրամ։ Կներեք, ամեն մի լիտրի մեջ 75 դրամ, 10 լիտրը եղավ 750 դրամ։ Ամեն 10 լիտրի մեջ 750 դրամ մարդը խնայում է, կամ ավելի շատ, որովհետև երբ մեծ քանակով է գալիս, այդ օրերին էլ ավելի է էժանում։ Այդ մարդու գրպանը այդ փողը կծակի՞։ Այդ փողը մնում է Հայաստանում»,–ասաց նա։

Հարցին՝ իսկ մենք ի՞նչ ենք արտահանելու Ադրբեջան, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. «Քննարկումներ կան, Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցանկ մեզ է տվել, որ ինքը կարող է Հայաստան արտահանել, մենք էլ իրենց, բայց դեռևս այսպես ասած չկան այնպիսի մրցակցային լրջագույն առավելություններ։ Իհարկե նաև հասկանալի է տարբեր տեսակի մշակութ հոգեբանական խնդիր և այլն, բայց սա պրոցես է, որ լինելու է, առևտուր լինելու է։ Ես ուղղակի վստահ եմ, որ հարյուրավոր միլիոն դոլարների այնտեղ պոտենցիալ կա երկկողմ առևտրի, բայց դա ժամանակ է պահանջում»։

Պապոյանն ասաց, որ Ադրբեջանից վառելիքի ներկրման գործը արդեն թողել են բիզնեսի վրա, քանի որ գործընթացն արդեն ռելսերի վրա է. «Իրենք փողը փոխանցելու են, մենք բենզինը ստանանք, այստեղ մատչելի գնով վաճառելու ենք»։

Նմանատիպ նյութեր