60 կմ/ժամը պետք է իջնի 50 կմ/ժամ. Հայկ Մարությանը` Երևանում երթևեկության արագությունը սահմանափակելու մասին
Երևանն այսօր բավականին վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, այլ նաև վարորդի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, քաղաքապետարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ նախ՝ ինքը հանձնարարել է բոլոր անցումների վրա հատուկ լուսավորություն ապահովել:
Մարությանի խոսքով՝ շատ քաղաքներում նվազեցրել են ավտոմեքենաների շարժման արագությունը, և եթե մայրաքաղաքում ևս պատրաստ են դրան, ապա 60 կմ/ժ-ն պետք է իջեցվի մինչև 50 կմ/ժ:
Քաղաքապետը նաև նշեց, որ շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն օգտվում վերգետնյա անցումից կամ գետնանցումից։ Ըստ նրա՝ կոնկրետ ստորաբաժանում պետք է լինի ոստիկանությունում, որ թույլ չտա քաղաքացիներին փողոցը սխալ տեղից անցնել:
«Արագության իջեցումը, վստահ եմ, որ կտա իր արդյունքները»,-ասաց Հայկ Մարությանը։


