211652_close_icon

Ադրբեջանից եկած պրեմիում բենզինը մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է. Պապոյան

views-count2281 դիտում article-date 14:32 24-12-2025
Նոր տեսա մամուլում հրապարակում, որ Ադրբեջանից եկած պրեմիում բենզինը, ըստ էության, վաճառվելու է 430 դրամով, իսկ այդպիսի բենզինի գինը սովորաբար մեր երկրում 500-520 դրամ է եղել, այսինքն՝ մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Իհարկե, նաև տեսա, որ որոշ քաղաքացիներ նշում էին, որ իրենք չեն պատրաստվում գնել այդ բենզինը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, դուք ազատ եք: Դա է մեր խնդիրը, որ դուք ազատ լինեք, որ բենզինն ուզենաք՝ առնեք, ինքներդ ընտրեք՝ որտեղից եք ուզում առնել: Պետության խնդիրն է հնարավորինս տարբեր, մեծ տեսականի կարողանալ ձեզ համար ապահովել, անխափան երթուղիներ լինեն, որ այդ բենզինը և մյուս ապրանքները մշտապես լինեն հասանելի, և իհարկե հետևենք, որպեսզի որակը բարձր մակարդակի վրա լինի, և ձեզ քանակի մեջ չխաբեն: Այստեղ է պետության խնդիրը, մնացածն արդեն դուք ինքներդ եք ընտրում,- նշել է նախարարը:

Նմանատիպ նյութեր