Աշխարհի լավագույն 50 բուհերում սովորած անձինք զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան. նախագիծ
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումնառությունն ավարտելուց հետո, Հայաստանում կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելով, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նախագիծը նրա մասին է, որ մեր այն քաղաքացիները, որոնք տարկետում են ստանում և ուսումնառությունը կազմակերպում են արտերկրի հեղինակավոր բուհերում, նաև հնարավորություն ստանան կրթական համապատասխան աստիճանն ավարտելուց հետո վերադառնալ և առնվազն 3 տարի աշխատել համապատասխան ոլորտում Կառավարության սահմանած կարգով, որից հետո կարող են, ըստ էության, ազատվել զինվորական ծառայությունից»,-ասաց Անդրեասյանը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում բովանդակային փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: